ԱՄՆ արդարադատության նախարարությունը ձերբակալել է Իրաքի քաղաքացի Մոհամմադ Բաքեր Սաադ Դավուդ ալ-Սաադիին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի տարածքում գրեթե 20 ենթադրյալ ահաբեկչական հարձակումների և հարձակումներ իրականացնելու փորձերի առնչությամբ, հայտնում է The Guardian-ը։
Մոհամմադ Բաքեր Սաադ Դավուդ ալ-Սաադիին վերագրվող բռնության ալիքը մեծ մտահոգություն է առաջացրել եվրոպական բազմաթիվ երկրներում, սակայն հատկապես Մեծ Բրիտանիայում, որտեղ վերջին շաբաթներին հարձակման թիրախ են դարձել հրեական համայնքային կենտրոնները, բարեգործական կազմակերպությունները, սինագոգները և այլ օբյեկտներ։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուրբաթ հայտարարել է ալ-Սաադիի ձերբակալության մասին։ Նրան ներկայացվել է ահաբեկչության վերաբերյալ վեց մեղադրանք, որոնք կապված են նրա ենթադրյալ դերի հետ՝ որպես իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» ռազմականացված խմբավորման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օպերատիվ աշխատակից։
Ալ-Սաադին, որին արտերկրում հանձնել էին ԱՄՆ իշխանությունների կալանքի տակ՝ նախքան ԱՄՆ տեղափոխելը, ուրբաթ ներկայացել է Մանհեթենի դաշնային դատարան։
Նրա դեմ առաջադրված մեղադրանքները ներառում են դավադրություն՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով, դավադրություն՝ հասարակական օգտագործման վայրերում ռումբ պայթեցնելու նպատակով, ինչպես նաև գույքը հրդեհի կամ պայթուցիկ նյութերի միջոցով ոչնչացնելու փորձ։
Source: https://news.am/hy/news/1035837
Football
ԱՄՆ-ն ձերբակալել է Իրաքի քաղաքացու՝ 20 ահաբեկչական հարձակումների և հարձակման փորձերին առնչություն ունենալու մեղադրանքով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։