ԱՄՆ պաշտոնյաները կասկածում են, որ իրանցի հաքերները կարող են կանգնած լինել մի քանի նահանգների լցակայաններում վառելիքի պահեստարանների վերահսկման համակարգերի կոտրման հետևում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով բազմաթիվ աղբյուրների:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հաքերներն օգտագործել են վառելիքի մակարդակի չափման ավտոմատացված համակարգեր (ATG), որոնք միացված են եղել համանցանցին և պաշտպանված չեն եղել գաղտնաբառերով: Դա որոշ դեպքերում նրանց հնարավորություն է տվել փոխել էկրաններին հայտնվող տվյալները, սակայն բուն պահեստարաններում վառելիքի իրական քանակի վրա ազդել չեն կարողացել:

Հայտնի է, որ կիբերհարձակումները նյութական վնասներ չեն պատճառել, սակայն մտահոգություններ են առաջացրել անվտանգության մասով։ Ըստ անկախ փորձագետների և ԱՄՆ պաշտոնյաների՝ ATG համակարգերին հասանելիություն ստանալը տեսականորեն կարող է հաքերին հնարավորություն տալ այնպես անել, որ գազի արտահոսքն աննկատ մնա։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Իրանում գազգոլդերների համակարգերի վրա նախկինում եղած այն հիմնական պատճառներից են, թե ինչու է հենց այս երկիրը համարվում հիմնական կասկածյալը։

Այնուամենայնիվ, աղբյուրները նախազգուշացրել են, որ ԱՄՆ կառավարությունը չի չկարողանա վերջնականապես պարզել մեղավորների ինքնությունը, քանի որ հաքերները որևէ հետք կամ ապացույց չեն թողել։

Եթե Իրանի առնչությունը հաստատվի, դա կարող է քաղաքականապես զգայուն հարց առաջացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար՝ լրացուցիչ ուշադրություն հրավիրելով պատերազմի հետևանքով գազի գների աճի վրա։

CNN-ի վերջին հարցմանը մասնակցած ԱՄՆ չափահաս բնակչության յոթանասունհինգ տոկոսը հայտարարել է, որ Իրանում պատերազմը բացասաբար է անդրադարձել իրենց ֆինանսների վրա։ Կոտրումների այս արշավը նաև նախազգուշացում է ԱՄՆ-ի բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքների աւյն օպերատորների համար, որոնք մեծ դժվարությամբ են պաշտպանում իրենց համակարգերը՝ չնայած դաշնային կառավարության բազմամյա կոչերին։

Ամերիկյան հատուկ ծառայությունները վաղուց են կարծում, որ Իրանի կիբեռնարավորությունները զիջում են Չինաստանի կամ Ռուսաստանի կիբեռհնարավորություններին։ Սակայն պատերազմի ընթացքում ԱՄՆ առանցքային օբյեկտների մի շարք կոտրումները ցույց են տալիս, որ Իրանն ունակ և անկանխատեսելի հակառակորդ է, նշում է հեռուստաալիքը։

Source: https://news.am/hy/news/1035840