Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է լարված և անկայուն։ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդագրությունները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը․ շփումները կրում են ոչ կանոնավոր բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։
Միաժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է գտնվել ձգձգվող էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am ներկայացնում է շաբաթ գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ակնարկը։
• ԱՄՆ-ում մայիսի 14-ին և 15-ին երկրների միջև երկօրյա բանակցությունների արդյունքներով Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 45 օրով, X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Փիգգոն։
«Պետդեպարտամենտը կհայտարարի բանակցությունների քաղաքական ուղղության վերսկսման մասին հունիսի 2-ին և 3-ին։ Բացի այդ, մայիսի 29-ին Պենտագոնում կմեկնարկի անվտանգության միջոցառում՝ երկու երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ»,- պատմել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
• ԱՄՆ կոնգրեսական Էդ Քեյսը Սենատի հատուկ հանձնաժողովում լսումների ընթացքում հաստատել է, որ Իրանի հետ ռազմական գործողությունների ժամանակ Միացյալ Նահանգները կորցրել է 39 ինքնաթիռ։ 39 ինքնաթիռի ոչնչացումից բացի, ևս 10-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
• Իսրայելի զինված ուժերը ավիահարված են հասցրել անմիջապես Հարուֆում՝ Լիբանանի Նաբաթիա շրջանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել է երեք բուժաշխատող, իսկ չորրորդը ծանր վիրավորվել է։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է առողջապահական վարչության ենթակայության տակ գտնվող հաստատությունը։
Source: https://news.am/hy/news/1035832
Football
Մերձավոր Արևելքում գլխավոր իրադարձությունները մայիսի 16-ի առավոտվա դրությամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։