ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Դամասկոսի նկատմամբ ամերիկյան մնացած պատժամիջոցների չեղարկման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ղեկավարի գրասենյակին։

«Աշ-Շարաան Թրամփին հայտնել է, որ Սիրիայի դեմ մնացած պատժամիջոցների չեղարկումը հիմնարար քայլ կլինի երկրի տնտեսական վերականգնման և վերակառուցման ճանապարհին»,- նշված է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ, Թրամփն ընդգծել է կայունության պահպանման և Սիրիայի վերականգնմանն ուղղված ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը։ Քաղաքական գործիչը նաև մատնանշել է դիվանագիտության ու երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում հետագա սրացումները կանխելու գործում։

«Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Սիրիայի վերականգնմանն ուղղված ընթացիկ ջանքերը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին»,- ամփոփում է գործակալությունը։

Source: https://news.am/hy/news/1039867