Իրանն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, որը շահավետ կլինի Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։

«Իրանը իրոք համաձայն է գործարք կնքել, և այն շահավետ կլինի ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների համար։ Պարզապես հանգստացեք, ի վերջո ամեն ինչ լավ կավարտվի. միշտ էլ այդպես է լինում»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ գործարքի կնքմանը ակտիվորեն խանգարում են դեմոկրատների և տարբեր «ոչ հայրենասեր հանրապետականների» մեկնաբանությունները, որոնք դանդաղեցնում են խաղաղ գործընթացը։

«Շատ ավելի բարդ է կատարել սեփական աշխատանքը և վարել բանակցություններ, երբ որոշ կամակատարներ աննախադեպ մակարդակով բացասաբար «ծլվլում են»՝ պնդելով, թե ես պետք է ավելի արագ կամ ավելի դանդաղ գործեմ կամ էլ մեկ այլ բան անեմ»,- հավելել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1039904