Իրանի զինվորականները փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկզբից ի վեր վնաս են հասցրել ամերիկյան առնվազն 20 ռազմական օբյեկտի։ Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիան, որի լրագրողներն ուսումնասիրել են արբանյակային լուսանկարներն ու տեսագրությունները։
Հրապարակման մեջ նշվում է, որ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ութ երկրներում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Այդ օբյեկտները տեղակայված են եղել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում, Բահրեյնում և Օմանում։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հարվածները բաժին են ընկել այդ երկրներում գտնվող ամերիկյան 28 օբյեկտների։
Մասնավորապես, Իրանը վնասել է ԱՄԷ-ի և Հորդանանի ավիաբազաներում տեղակայված հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի երեք մարտկոցները։ Բացի այդ, Թեհրանը լուրջ վնաս է հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան լիցքավորող և հետախուզական ինքնաթիռներին։
Ինչպես նշում է BBC-ն, ԱՄՆ օբյեկտներին հասցված վնասի իրական մասշտաբները գնահատելը դժվար է։ Մայիսի դրությամբ, ինչպես պնդում էին ԱՄՆ ռազմական գերատեսչությունում (Պենտագոնում), Իրանի դեմ ռազմական գործողության ընդհանուր արժեքը կկազմի 29 միլիարդ դոլար։ Ընդ որում, այդ գումարի զգալի մասն ուղղվելու է հակամարտության ընթացքում ոչնչացված «տեխնիկայի վերանորոգմանը կամ փոխարինմանը»։ ԱՄՆ Կոնգրեսից հայտնել են, որ մարտական գործողությունների ժամանակ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է 42 թռչող ապարատ, այդ թվում՝ F-35 և F-15 կործանիչներ ու MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր։
Source: https://news.am/hy/news/1039930
World
Պատերազմի սկզբից ի վեր Իրանը վնաս է հասցրել ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։