Ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել և ներկայացրել իր ավտոմեքենան հրկիզելու մանրամասները։
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ գիշեր տեղի ունեցածը ժամը 11.45 էր, Մուսալեռի ճանապարհին կանգ էի առել տղաների մոտ, մի 15-20 րոպե ժամանակահատվածում իմ մեքենան պաժառ է ընկել։ Պաժառի հանգամանքները չեմ իմանում ինչից է, բայց մեքենայիս մեջ սայլարկով շիշ եմ հայտնաբերել։ Փորձում են ինձ լռեցնել, որ չխոսեմ, ակտիվ չլինեմ, բայց սա ինձ չի ընկճում, ես իմ պայքարի մեջ եմ, իմ դիրքերում եմ։
Դեռ երկու տարի առաջ, մեկ տարի առաջ փորձեր արեցին մեքենայի անիվները ճղել, ֆառերը, հայլիները ջարդել, և հիմա եկան, հասան այն աստիճանի, որ արդեն մեքենան են վառում։ Երևի թե ամսի մեկին լավ նվեր արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,–նշել է նա և տեսանյութ տեղադրել։
Source: https://news.am/hy/news/1039944
World
«Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ հայտնաբերել». ընդդիմադիր բլոգերը՝ իր մեքենան հրկիզելու մասին (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։