ԱՄՆ նախագահության տարիներին Բարաք Օբամայի ունեցած պաշտոնական Instagram-յան էջը կոտրվել է։ Այս մասին հայտնել է TMZ պորտալը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կիրակի օրը նախկին նախագահի էջում «տարօրինակ բովանդակություն է հայտնվել», և հետագայում պարզվել է, որ «դա հաքերի ձեռքի գործն է»։ Պարբերականի տվյալներով՝ հաքերը Օբամայի անունից էջում մի քանի հրապարակում է արել, այդ թվում՝ արհեստական բանականությամբ ստեղծված մի պատկեր, որի կից գրությունը թարգմանաբար իբրև թե նշանակում է՝ «Սպիտակ տունը գտնվում է շիաների վերահսկողության տակ»։
Նշվում է, որ Meta ընկերության ներկայացուցիչը հաստատել է կոտրման փաստը և հայտնել, որ էջի նկատմամբ վերահսկողությունն արդեն վերականգնվել է։
Բարաք Օբամայի վերջին պաշտոնական հրապարակումն այս էջում արվել էր նրա նախագահության վերջին օրը՝ 2017 թվականի հունվարի 20-ին։ Հաքերի ինքնությունը դեռևս չի պարզվել, հստակեցնում է պորտալը։
Source: https://news.am/hy/news/1039901
World
Կոտրել են Բարաք Օբամայի նախագահական Instagram-յան էջը․ TMZ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։