ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ր.Մ․-ն ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026 թվականի մարտի 6-ին գնալով ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազը Ր.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Source: https://news.am/hy/news/1039912
World
Ավարտվել է ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը. ՔԿ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։