Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է երկրի Ինքնապաշտպանության ուժերը վաղ հայտնաբերման և ազդարարման ռադարներով օժտված անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) համալրելու հնարավորությունը, ինչն իրականացվում է Խաղաղ օվկիանոսի տարածքում հսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը։
Նշվում է, որ ռադարները նախատեսվում է տեղադրել ամերիկյան MQ-9B Sea Guardian ԱԹՍ-ների վրա, որոնք Ճապոնիան մտադիր է մինչև 2027 թվականը ներառել ծովային Ինքնապաշտպանության ուժերի սպառազինության մեջ։ Այս անօդաչուները կարող են երկար ժամանակ գտնվել օդում, իսկ դրանց թռիչքի հեռահարությունը կազմում է շուրջ 4900 կմ.։ Նախատեսվում է, որ դրանք կտեղակայվեն Իվոձիմա և Մինամիտորի կղզիներում։ Բացի այդ, Օգասավարա արշիպելագի Իվոձիմա և Տիտիձիմա կղզիներում նախատեսվում է տեղակայել նաև շարժական ռադիոլոկացիոն համալիրներ։
Պարբերականն ընդգծում է, որ Խաղաղ օվկիանոսում հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է տարածաշրջանում Չինաստանի ակտիվության աճով։ Այս դրույթը կամրագրվի ազգային անվտանգության ոլորտի թարմացված փաստաթղթերում, որոնց վերանայումը Ճապոնիան նախատեսում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
Source: https://news.am/hy/news/1036162
Football
Ճապոնիան ռադարներով օժտված ԱԹՍ-ներ կօգտագործի՝ Խաղաղ օվկիանոսում դիտարկումներ անելու համար. Yomiuri
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։