Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես հիմա գտնվում եմ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում, սա մեկն է այն հյարյուրավոր դպրոցներից, որը կառավարությունը փորձում է փակել։ Գիտեք, որ օպտիմալացման քողի տակ հարյուրավոր դպրոցներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում փակվում են, դա հիմնականում սահմանամերձ և փոքր համայնքների դպրոցներն են։ Դա անթույլատրելի է։
Դպրոցների փակումը հանգեցնելու է նրան, որ գյուղում արտագաղթի տեմպերը ահագնանալու են։ «Հայաստան» դաշինքի իշխանության գալու պարագայում մենք բացառելու ենք սահմանամերձ փոքր համայնքների դպրոցների փակելու այս խայտառակ ծրագիրը։
«Հայաստան» դաշինքի ծրագրում ներառված է նաև 15 տարի ստարժ ունեցող մանկավարժների ավտոմատ ատեստավորումը և պատշաճ աշխատավարձի նշանակումը»։
Source: https://news.am/hy/news/1035732
Armenia
Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։