Դժբախտ պատահար է տեղի ունեցել Տեխասում գտնվող ամերիկյան «SpaceX» ընկերության բազայում․ դրա հետևանքով մարդ է զոհվել։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է «The Wall Street Journal» պարբերականը:
Ըստ ստացված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը. «SpaceX»-ի կապալառու ընկերություններից մեկի աշխատակիցը, ով ներգրավված է եղել «Starbase» համալիրի ընդլայնման գործում, մահացել է բարձրությունից ընկնելու հետևանքով:
Նշվում է, որ վերջին տարիներին «SpaceX»-ն արագացրել է բազայի բարելավման տեմպերը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։ Նշվում է, որ դա թույլ կտա ավելի հաճախակի իրականացնել «Starship» տիեզերանավի նախատիպի արձակումները։ «Starship»-ի հերթական փորձնական թռիչքը նախատեսված է մայիսի 20-ին։ Ըստ մշակող ընկերության ծրագրերի՝ «Starship» տիեզերական համակարգը կլինի բազմաֆունկցիոնալ և տարբեր ձևափոխումներով կկիրառվի ինչպես երկրամերձ ուղեծիր մարդատար թռիչքների և արբանյակների արձակման, այնպես էլ դեպի Լուսին, Մարս և ավելի հեռու գտնվող տիեզերական մարմիններում իրականացվող առաքելությունների համար:
Source: https://news.am/hy/news/1036454
Football
SpaceX-ի տիեզերակայանում մարդ է զոհվել. WSJ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։