Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Չինաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին։ ՌԴ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։
Արարողակարգային բանակցություններն արդեն ավարտվել են, և լիդերները հանդես են եկել դրանց արդյունքների վերաբերյալ հայտարարություններով։ Հանդիսավոր ընդունելությունից հետո (դիվանագիտական պրակտիկան պաշտոնական և ոչ պետական այցերի դեպքում չի պարտադրում նման միջոցառում, ուստի սա առանձնահատուկ պատվի նշան է) Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները թեյի շուրջ կշփվեն ոչ պաշտոնական միջավայրում, ինչը կդառնա այցի՝ բովանդակային առումով ամենակարևոր բաղադրիչը։
Հանդիսավոր ընդունելությունը, ինչպես նաև Պուտինի այցը, նվիրված են Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակին։ Այսօր Մոսկվան և Պեկինը երկարաձգել են այդ պայմանագրի գործողության ժամկետը։
Source: https://news.am/hy/news/1036911
Football
Սի Ծինփինը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Պուտինի այցի կապակցությամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։