Սաուդյան Արաբիան քննարկում է Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև «չհարձակմանմասին» անվտանգության համաձայնագիր կնքելու հարցը՝ հենց որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը վերջնականապես ավարտվի, գրում է Financial Times պարբերականը:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ հղում անելով անանուն արաբ դիվանագետին, պայմանագիրը կազմվելու է 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերի օրինակով, որոնք Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները ստորագրել էին Խորհրդային Միության և նրա դաշնակիցների հետ:
Դիվանագետը պատմել է, որ համաձայնագրի ձեռքբերումը «լիովին կախված է նրանից, թե ովքեր են մասնակցում դրանում»:
«Առանց Իսրայելի դա կարող է հակաարդյունավետ լինել, որովհետև Իրանից հետո նրանք համարվում են հակամարտության ամենամեծ աղբյուրը: Սակայն Իրանը ոչ մի տեղ չի անհետանալու, և հենց այդ պատճառով են սաուդցիները պնդում դրա անհրաժեշտությունը»,- մեջբերում է լրատվամիջոցը դիվանագետի խոսքերը:
Պարբերականի ևս երկու զրուցակիցներ թերահավատոլթյուն են հայտնել առ այն, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կմիանան նման համաձայնագրին:
Արաբական Միացյալ Էմիրությունները սերտ կապեր է պահպանում Իսրայելի հետ 2020 թվականին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «Աբրահամի համաձայնագրերի» ստորագրումից ի վեր:
Source: https://news.am/hy/news/1035481
Արհեստական բանականություն
Սաուդյան Արաբիան առաջ է մղում Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև «չհարձակման մասին» պայմանագիրը. Financial Times
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։