Հզոր փոթորիկը, որը չորեքշաբթի օրը մոլեգնել է հնդկական Ուտար Պրադեշ նահանգում, իր հետևից ավերածություններ և խուճապ է թողել, գրում է Indian Express-ը:

Այս քաոսի ֆոնին համացանցում տարածվել է մի ցնցող տեսանյութ Բարեյլի շրջանից, որտեղ երևում է, թե ինչպես է ուժեղ քամին օդ բարձրացնում մի տղամարդու, ով կառչել էր հարսանյաց հանդեսի վայրում տեղադրված թիթեղյա ծածկից:

Նշվում է, որ տղամարդը հարսանյաց սրահի մոտ էր, երբ այդ տարածքում ուժեղ քամի է սկսվել:

Փորձելով թույլ չտալ, որ թիթեղյա կառուցվածքը թռչի, նա կառչել է դրա երկաթյա սյուներից մեկից: Սակայն փոթորիկը չափազանց ուժեղ է եղել: Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջ կառույցը արմատախիլ է եղել՝ իր հետ տանելով Խանին և նրան 50 մետր օդ թռցնելով, մինչև նա ի վերջո վայր է ընկել դաշտում:

Սոցցանցերում հայտնվել են կադրեր այն պահից, երբ նա անօգնական օրորվում է օդում, մինչ փոթորիկը ճոճում է կառուցվածքը:

Source: https://news.am/hy/news/1035531