Էկոնոմիկայի և արտադրողականության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը երեքշաբթի հայտարարել է, որ G7-ի երկրները միշտ չէ, որ հանդես են գալիս միասնական դիրքերից, և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմից բացառության երկարաձգումը հաստատում է դա, հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Փարիզում՝ G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո, նա նշել է, որ խումբը մնում է համագործակցության և քննարկումների հարթակ՝ մոտ հայացքներ ունեցող դաշնակիցների միջև։
«Բայց, դե, մենք միշտ չէ, որ 100%-ով համաձայն ենք բոլոր հարցերում, և, ցավոք, սա հենց այդպիսի դեպքերից է»,- ասել է Դոմբրովսկիսը՝ մեկնաբանելով պատժամիջոցային արտոնության երկարաձգումը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ եզրափակիչ հայտարարությունը ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների բանակցությունների հաջող արդյունքն է։
Դոմբրովսկիսը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ից հավաստիացումներ է ստացել այն մասին, որ եվրոպական բանկերն աստիճանաբար հասանելիություն կստանան Anthropic ընկերության մշակած Mythos արհեստական բանականության մոդելին, թեև Վաշինգտոնը խիստ վերահսկողություն կպահպանի դրա օգտագործման նկատմամբ։
«Որովհետև, ակնհայտորեն, կարևոր է, որ այս մոդելը չհայտնվի սխալ ձեռքերում»,- նշել է նա։
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԿԲ-ն ուսումնասիրում է Mythos-ի վրա հիմնված կիբերհարձակումներից պաշտպանվելու միջոցները, սակայն պակաս նպաստավոր պայմաններում է ՝ մոդելին սահմանափակ հասանելիություն ունենալու պատճառով։
Source: https://news.am/hy/news/1036674
Football
ՌԴ-ի պատժամիջոցների արտոնության երկարաձգումը վկայում է G7-ի ներսում տարաձայնությունների մասին. եվրահանձնակատար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։