Բրիտանական Radio Caroline ռադիոկայանը ներողություն է խնդրել Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի մահվան մասին ուղիղ եթերում հնչած սխալ հաղորդման համար։ Դրա մասին հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ին։ The Independent-ի տվյալներով՝ ռադիոկայանի եթերում հնչել է միապետի ենթադրյալ մահվան մասին լուրը, որից հետո միացվել է «Աստված պահապան թագավորին» (God Save the King) օրհներգը։ Այնուհետև հեռարձակումն ընդհատվել է, իսկ սովորական ծրագիրը դադարեցվել է մոտ 15 րոպեով։
Ավելի ուշ ռադիոկայանի մենեջեր Փիթեր Մուրը պարզաբանել է, որ պատճառը եղել է տեխնիկական սխալը. ստուդիայում պատահաբար ակտիվացել է այսպես կոչված «միապետի մահվան ընթացակարգը», որը նախապես ներդրված է բրիտանական հեռարձակողների համակարգերում՝ իրական արտակարգ իրավիճակների դեպքերի համար։
«Ներողություն ենք խնդրում Նորին Մեծություն թագավորից և մեր ունկնդիրներից պատճառված անհանգստության համար»,- հայտարարել է Մուրը։
Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի փետրվարին 75-ամյա Չարլզ Երրորդին քաղցկեղ են ախտորոշել՝ առանց հիվանդության տեսակի և փուլի հստակեցման։
Նմանատիպ դեպքեր ավելի վաղ էլ են տեղի ունեցել. 2020 թվականին ֆրանսիական RFI ռադիոկայանը տեխնիկական սխալի պատճառով հրապարակել էր ամբողջ հայտնիների, նրանց թվում՝ Եղիսաբեթ Երկրորդի, Պելեի և Քլինթ Իսթվուդի մահախոսականները, ինչից հետո նույնպես ներողություն էր խնդրել։
Source: https://news.am/hy/news/1037028
Football
Radio Caroline-ը ներողություն է խնդրել եթերում Չարլզ Երրորդի մահվան մասին սխալ հաղորդման համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։