2 օր առաջ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ինքնասպանություն գործած տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել և 2020 թվականից հաշվառված է եղել համապատասխան հաստատությունում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Նշավան գյուղի ղեկավար Գարուշ Հովհաննիսյանը։
Նա հայտարարեց, որ հայրը բազմիցս իրեն խնդրել է, որ ահազանգի ոստիկանություն, որ գան որդուն տանեն, որովհետեւ մտավախություններ է ունեցել, որ գուցե իրեն էլ վնասի։
Այդ օրը գյուղի վարչական ղեկավարն է ահազանգել, բայց պնդում է, որ ոչ թե պաստառները պոկելու համար է ինքը ոստիկանություն դիմել, այլ որովհետեւ այդ անձը ոչ ադեկվատ վարք է դրսևորել և մտածել է, որ գուցե գյուղ գնակիչներին կարող է վնասել։
Նա պնդում է, որ հարևաններն էլ ասել են, որ վտանգ են զգում, մտավախություններ ունեն, որ գուցե իրենց վրա հարձակվի և ինքը դրա համար է ահազանգել, ոչ թե որովհետև ՔՊ–ի պստառները պոկված է տեսել։ Նա պնդում է, որ նույնը ցանկացած այլ դեպքում կաներ, թեև գյուղում բացի ՔՊ–ից, որևէ այլ ուժի շտաբ չկա։
Նշենք, որ գյուղի վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանը ՔՊ շտաբի ղեկավարն ու պատասխանատուն է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Նա ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
«Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:
Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»,–ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։
Այս առնչությամբ փաստաբան Հովհաննես Խուդոյանն նշել է. «Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը /Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածն է/
Պատիժը` տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ:
Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել»։
Source: https://news.am/hy/news/1036260
Football
ՔՊ պաստառը պոկելու համար ձերբակալված և ինքնասպան եղած քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել. Նոր մանրամասներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։