Քիչ առաջ հերթական միջադեպն է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, այս անգամ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ NEWS.am-ի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում ՔՊ-ական տղամարդիկ հարձակվում 16-ամյա պատանու վրա, ով իր դժգոհությունն էր հայտնել քարոզչական խմբի միացրած բարձր երաժշտության համար և խնդրել իրենց բակում, հատկապես 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի՝ «Ոսկե Գևի» հուշաքարի մոտ, բարձրախոսով ոչ կոռեկտ արտահայտություններ չհնչեցնել։ Ինչից հետո մի քանի ՔՊ-ական տղամարդիկ հարձակվել են երիտասարդի վրա և նրանից հաշիվ պահանջել՝ նշելով, որ հետո իր հարցերը հետո կլուծեն։

«Խելո՛ք սթրվի տեղդ»,- ասաց տղամարդկանցից մեկը, որը հավանաբար այս տարածքի բնակիչներից էր։

Նշենք, որ միջադեպին հետևում էր նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանը։ Վերջինս, սակայն փորձում էր հանդարտեցնել թիմակիցներին` նշելով որ ամեն մարդ իր կարծիքն ունի։

Source: https://news.am/hy/news/1036376