Իմ պահանջը եղել է վարչապետի հետ. ես ամսի 27-ին իրեն ասել եմ՝ 10 օր ժամանակ եմ տալիս, պարզ, թե իմ երեխեն ուր է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության շենքի դիմաց նստացույց հայտարարած տղամարդը, որի որդին պատերազմում անհետ կորել է։
«Այս վեց տարում ոչ մի բան, ոչ մի հետաքննություն չեն անում պարզելու համար, թե մեր երեխաները որտեղ են։ Ես արդեն 15 օր անցել է, ոչ մի պատասխան չկա, ոչ մեկն էլ չի զբաղվում։ Հիմա ինքը արդեն քարոզարշավ է անում, բայց ես իրան ասել էի, որ 10 օր հետո ես գալու եմ այստեղ կառավարության դեմը և պահանջեմ իմ որդուն։
Իմ որդին կենդանի է, դու պիտի բերես։ Ում հետ ես խորհրդակցում, որ երկրի հետ, ես բաներ չասեմ, բայց ինքը սաղ ծնողներին ասաց, որ մեզ գրավոր կտեղեկացնի։ Մինչև հիմա ոչ մեկ պատասխան չի տվել։
Ինձ հրավիրել էին քննչական կոմիտե, որոնք երեխայի հարցերով քննություն են արել, բայց ոչ մի բան էլ չեն պարզել։ Հիմա նորից նույնը, ինձ ասում են՝ աֆիցերին բերենք, նորից իր հետ առերեսում անենք, փորձագետ բերենք։ Ասեցի՝ դու ինչ ուզում ես՝ արա, վեց տարի անցել է, դուք նույնն եք ասում։ Ես իմ գործողությունն եմ անում, ես իմ երեխուն եմ ուզում։ Իրենց ասածներին համաձայն չեմ եղել, դրանք բոլորը կապիկություն է»,–ասաց նա։
Տղամարդը նկատեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը որոշ չափով ծնողների խնդիրներով զբաղվում էր, հույս էր տալիս, որ կարող է երեխաների տեղը բացահայտեն, բայց հիմա այդ հույսն էլ չկա։
Source: https://news.am/hy/news/1035433
Արհեստական բանականություն
Փաշինյանին ասեցի քեզ 10 օր ժամանակ եմ տալիս իմ տղուն գտի. անհետ կորածի հայրը նստացույց է անում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։