ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը համաձայնել է պատվիրել 200 Boeing ինքնաթիռ՝ այդ քայլն անվանելով չինացի առաջնորդի հանձնառություն։

«Միակ բանը, որի հետ նա այսօր համաձայնեց, այն է, որ նա պատրաստվում է պատվիրել 200 ռեակտիվ ինքնաթիռ՝ 200 խոշոր օդանավ։ Դա շատ աշխատատեղեր են»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ օդատիեզերական հսկան ի սկզբանե ցանկանում էր ավելի փոքր պատվեր ստանալ։

«Boeing-ը ցանկանում էր 150-ը, ստացավ 200-ը»,- հայտարարել է Թրամփը։

Նրա կարծիքով՝ Սի Ծինպինի հայտարարությունը հավասարազոր է Boeing-ից ինքնաթիռների գնման գործընթացն առաջ մղելու պարտավորությանը։

Source: https://news.am/hy/news/1035499