Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկրների շարքում է, երկրները գտնվում են ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած։ Մենք Հայաստանի հետ գտնվում ենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում՝ ԵԱՏՄ-ում։ Նախագահ Պուտինը այս շաբաթ կմեկնի Աստանա, դա կլինի պետական այց։ Իսկ դրանից հետո ամբողջ օրը՝ ուրբաթ, պետությունների և կառավարությունների ղեկավարները կանդրադառնան ԵԱՏՄ-ի թեմատիկային, կկայանա ԵԱՏՄ բարձրագույն հանձնաժողովի նիստը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ են։
Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական արշավի նկատառումներից ելնելով չի մասնակցի ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին։
«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ այս կամ այն կերպ հայկական կողմը, այնուամենայնիվ, կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը», - ճշտել է Պեսկովը։
Source: https://news.am/hy/news/1038113
Armenia
Պեսկով․ Հայաստանը, անկասկած, Ռուսաստանի բարեկամ երկրների շարքում է, երկրները գտնվում են ԵԱՏՄ-ում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։