Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը բացառում է Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին։ Այս մասին նա հայտարարել է Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանն արդեն այնքան զիջումներ է արել, որ զիջելու այլևս ոչինչ չկա։
Նա հիշեցրել է, որ երկու տարի է անցել Կիրանցում տարածքների հանձնումից։ «Բավականին շատ հանձնեցին։ Ընդամենը երկու շաբաթ առաջ հաստատեցին սահմանազատման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերը։ Դրանք չկային, բայց տարածքները հանձնեցին ու հայտարարեցին, թե սահմանազատում են արել։ Սա Նիկոլի վզին փաթաթված հերթական քրեական գործն է։ Առանց քարտեզների ու փաստաթղթերի սահմանազատում է արել։ Նման հարցերը չեն կարող լուծվել կտոր-կտոր, պետք է լինի ընդհանուր մոտեցում, ամբողջական լուծում թղթի վրա, և միայն դրանից հետո՝ գործնականում։ Նա չի կարող հանձնել Տիգրանաշենւ, բացառված է», — հայտարարել է Քոչարյանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի զարմանա, եթե գազամուղն ու դեպի Վրաստան տանող ավտոճանապարհի մի մասը հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։
Քոչարյանը կրկնել է, որ Փաշինյանն ու նրա թիմը քաղաքական խաբեբաներ են, որոնք մանդատը ստացել են խաբեությամբ։ «Խաբեց ժողովրդին, ստացավ մանդատը և կատարում է Ալիևին տված խոստումները», — արձանագրել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է անգլիական հայտնի առածը. եթե ինչ-որ մեկը քեզ խաբել է մեկ անգամ՝ ամոթ իրեն, եթե խաբել է երկու անգամ՝ ամոթ քեզ։
Source: https://news.am/hy/news/1038153
Armenia
Կանգ առե՛ք, գինը դուք չեք տալու, գինը տալու է հայ ժողովուրդը. Ռոբերտ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։