Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +23+25։

Շիրակում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+21,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+18,

Լոռիում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22,

Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+22,

Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18։

Source: https://news.am/hy/news/1038124