Մենք Արարատի պատկերը կվերադարձնենք ՀՀ քաղաքացիների անձնագրեր։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե իշխանությունները ինչու են Արարատը հանել մաքսային կնիքներից, Քոչարյանը նկատել է, որ եթե իշխանությունները արդարորեն գործեին, ապա կսկսեին ԱԳ նախարարի անունից՝ Արարատ Միրզոյանից։
«Ամեն ինչ կվերադարձնենք։ Դա որոշակի գումար կարժենա։ Բայց կարծում եմ՝ կգտնվեն բարերարներ, այդ թվում՝ Սփյուռքից, որոնք կօգնեն վերադարձնել Արարատը մեր անձնագրեր», - նշել է քաղաքական գործիչը։
Source: https://news.am/hy/news/1038162
Armenia
Արարատի պատկերը կվերադարձնենք Հայաստանի քաղաքացիների անձնագրեր․ Ռոբերտ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։