Վերջին շրջանում հայկական դրամն ամերիկյան դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 10 դրամով, և դա կապված է արտերկրից Հայաստան խոշոր ֆինանսական մուտքերի ու զբոսաշրջային հոսքի հետ։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ Կենտրոնական բանկը մշտապես միջամտում է, թեև Հայաստանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականություն։ «Մենք ստիպված ենք միջամտել և գնել արտարժույթի հավելուրդը, որպեսզի փոխարժեքն էլ ավելի մեծ չափերով չխաթարվի, ինչպես նաև ռազմավարությունից ելնելով՝ պահուստներ ենք կուտակում», — ընդգծել է Գալստյանը։
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ միտումը պայմանավորված է նրանով, որ արտարժույթի առաջարկը գերազանցում է պահանջարկը։ Միաժամանակ ԿԲ նախագահը հստակեցրել է, որ բացասական ազդեցության տեսանկյունից այս հանգամանքն անդրադառնում է ԱՄՆ արտահանողների վրա։
Source: https://news.am/hy/news/1038186
Armenia
Դոլարի նկատմամբ դրամի արժևորումը կապված է արտերկրից խոշոր ֆինանսական մուտքերի հետ․ ՀՀ ԿԲ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։