ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մեկնարկած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել երկարաձգել ռուս-չինական Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի գործողությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ երկու առաջնորդները աջակցել են տվյալ պայմանագրի գործողության երկարաձգմանը։
«Մենք Վլադիմիր Պուտինի հետ միաձայն հավանություն ենք տվել ՉԺՀ-ի և ՌԴ-ի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի գործողության երկարաձգմանը», - ավելի ուշ հայտարարել է Սի Ցզինպինը՝ Պեկինում բացելով ռուս-չինական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունները։
ՉԺՀ նախագահը ընդգծել է, որ «կողմերը պետք է լիարժեք իրականացնեն մեր և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ամբողջությամբ օգտագործեն պատմական հնարավորությունները, որպեսզի երկրների միջև փոխգործակցության հիմքը դառնա էլ ավելի ամուր, համագործակցության որակը՝ ավելի բարձր, իսկ ամուր բարեկամությունը՝ ավելի լայն»։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները կանգնել են արագացված զարգացման ուղու վրա։ «Սա ռազմավարական ընտրություն է, որն արվել է՝ ելնելով երկու երկրների շահերից և գլոբալ մասշտաբով զարգացման միտումներից», - նշել է Սի Ցզինպինը։
Ռուս-չինական Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականի հուլիսին և ընդգրկում է ռուս-չինական հարաբերությունների տարբեր ոլորտներ։
Source: https://news.am/hy/news/1036784
Football
Պեկինն ու Մոսկվան երկարաձգում են բարիդրացիության մասին պայմանագրի գործողությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։