Փոխվարչապետ Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների ընդունումը։
Եվրասիական տնտեսական համաժողովը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարները, կանցկացվի մայիսի 28-ին Աստանայում։
«Պայմանագրի փոփոխության մասին խոսք չկա։ Պայմանագիրը փոփոխելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, իսկ Հայաստանը, որքան գիտենք, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ են հասկանում թե՛ արտոնությունների ծավալը, թե՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը նման չափերով մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գործում են Հայաստանի համար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ դրանք և՛ զրոյական մաքսատուրքերն են, և՛ համապատասխանեցված ստանդարտները, և՛ համապատասխանեցված տեխնիկական կարգավորումները։ Այսօր մեր շուկաները բաց են, և տեղի է ունենում ապրանքների ազատ տեղաշարժ, ասել է Օվերչուկը։
«Ուստի, բնականաբար, հայերը շատ լավ են հասկանում այն առավելությունները, որոնք իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, և չեն ցանկանում դուրս գալ։ Այդ հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց նպատակն են հռչակել Եվրամիության հետ մերձեցումն ու այդ միությանը անդամակցելը։ Բոլորն էլ հասկանում են, որ դա անհամատեղելի է, սա նոր իրավիճակ է, և այն անհրաժեշտ է գնահատել»,- հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահը։
Source: https://news.am/hy/news/1038773
Armenia
Օվերչուկը բացառել է ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների ընդունումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։