Ստեղծված բարդ իրավիճակից Հայաստանին կարող է դուրս բերել միայն ուժեղ առաջնորդ ունեցող փորձառու թիմը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների՝ Գորիս կատարած այցի և բնակիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին փաստել է պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի թիմն ամենափորձառուն է։ Նա նշել է, որ թիմի առաջնորդը, լինելով Արցախի, այնուհետև՝ Հայաստանի նախագահ, բազմիցս ապացուցել է ղեկավարի իր ունակությունները՝ զգալի ավանդ ներդնելով պետականության ամրապնդման գործում։
«Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախը մեր սահմանն էր, մեր վահանը, և մենք սահմանային խնդիրների չէինք բախվում»,- հիշեցրել է Օհանյանը։ Նա իշխանություններին մեղադրել է երկիրը պոլիգոնի վերածելու մեջ։ Ավելին, ըստ նրա, երբ պատերազմն սկսվեց, իշխանությունները ոչինչ չարեցին սահմանի պաշտպանության համար՝ հակառակորդին հնարավորություն տալով կիլոմետրերով խորանալ և դիրքավորվել Հայաստանի տարածքում։ Օհանյանը հավելել է, որ օկուպացված տարածքի ընդհանուր մակերեսը մոտ յոթ անգամ մեծ է Գորիսի տարածքից։ Հակառակորդը ոչ միայն չի հեռանում, այլև նոր զիջումներ է պահանջում։
Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, որով վերջինս իրեն էր վերագրել բանակի կայացումը, Օհանյանն ընդգծել է, որ Փաշինյանը ոչ մի կապ չունի բանակի ստեղծման հետ, փոխարենը՝ ուղղակիորեն կապված է դրա կործանման հետ, ինքն անձամբ է հանձնել հսկայական քանակությամբ սպառազինություն, իսկ հետո ուրիշներին մեղադրել «փախչելու» մեջ։
Պաշտպանության նախկին նախարարը շեշտել է, որ նոր բանակի հայեցակարգի հիմքում պետք է լինի «մարտունակ» լինելու գաղափարը, այլ ոչ թե պաշտպանողական բանակը (ինչպես հռչակել են իշխանությունները)։ Օհանյանը հայտարարել է ողջ անձնակազմի բազային աշխատավարձերի բարձրացման և բանակի ամրապնդման նպատակով պարբերաբար զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Source: https://news.am/hy/news/1038789
Armenia
Մենք կվերադարձնենք հայկական բանակի մարտունակությունը․ Սեյրան Օհանյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։