Վաղը՝ մայիսի 28–ին, Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը։
Այս առնչությամբ պետական միջոցառումներ են նախատեսված բացառապես Երևանի կենտրոնում։ Մասնավորապես, տեղի կունենա զորահանդես, որտեղ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կցուցադրվեն հիմնականում 2022 թվականից հետո գնված զենքերն ու սպառազինությունը։
Իսկ ահա Սարդարապատում պետական միջոցառում նախատեսված չէ, թեև նախորդ տարիներին կազմակերպվել են։
Նշենք, որ մայիսի 28–ին ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ։
Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,
Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,
Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը,
Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը,
Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,
Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:
Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
Source: https://news.am/hy/news/1038836
Armenia
Մայիսի 28–ին պետական միջոցառում կլինի միայն Երևանի կենտրոնում. Սարդարապատում միջոցառում չի նախատեսվում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։