Հայաստանն ու Իրանն ուղիղ կապող երկաթգծի կառուցման դեպքում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը կդառնա երկու երկրները միավորող դարպաս և կվերածվի շատ մեծ ու կարևոր հանգույցի, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքի բնակիչների տնտեսական հնարավորությունները։ Այս մասին «Facebook»-ի իր էջում մայիսի 27-ին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նա հավելել է, որ Ագարակում և Մեղրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ներկայացուցիչները շեշտը դրել են այն ռազմավարական գործիքի վրա, որը պետք է ապահովի Հայաստանի ինքնիշխան խաղաղությունը։
«Այսօր Ագարակի բնակիչներն ամբողջությամբ կախված են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունից, և որևէ դիվերսիֆիկացիա չի կարող լինել։ Սա միակ ձեռնարկությունն է, որն ապահովում է բնակչության զբաղվածությունը։ Նշված ծրագրի իրականացումը կարող է ազդակ հանդիսանալ նաև Մեղրիի զարգացման համար։ Մրգերը, որոնք Հայաստանում աճում են միայն այստեղ, շատ դժվար է արագ հասցնել Երևան։ Երկաթգիծը կլուծի թե՛ այս խնդիրը, թե՛ տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացման հարցը, ինչպես նաև խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի զարգացման համար»,- ընդգծել է Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժի առաջարկած Հայաստան-Իրան երկաթգծի նախագիծը ոչ միայն խաղաղության հաստատման ռազմավարական երաշխիք է, այլև տեղական տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու և Սյունիքը Երևանի ու Հայաստանի այլ շրջանների հետ ավելի ամուր կապելու համար նախատեսված գործիք։
Source: https://news.am/hy/news/1038831
Armenia
Հայաստան–Իրան երկաթուղին Ագարակը կվերածի խոշոր հանգույցի․ Զուրաբյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։