Մի մատից ծծած «հետաքննություն» է շրջանառվում, որը հրապարակված է ինչ-որ Хроника Кавказа անունով սունկ կայքում։ Կայք, որի գրածները իրենց իսկ ալիքներում կարդում է մի 5-12 հոգի, բայց որի նյութերը շատ արագ ու լայնորեն տարածվում են իշխանական քարոզչամիջոցներում (ՀԺ, Ռադար, Բաղրամյան 26 եւ այլն)։ Այս մասին Facebook–ի իր էւում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հակոբ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա՝ մեզ վերաբերող զրպարտագրում ինչ-որ խորհրդավոր կապեր են փորձել վերագրել Հայկ Մարությանին ու «Նոր ուժ» կուսակցությանը՝ առանց որեւէ հիմնավոր պնդման։ Միակ «փաստաթուղթը», որը դրված է Хроника Кавказа-ի հոդվածի հիմքում, ռուսալեզու մի PDF է, որտեղ երեւում է որ ինչ-որ անհայտ կազմակերպություն մեզ համար իբր սոցհարցում է կատարել ապրիլի 29-ից մայիսի 1-ը, եւ էդ «հարցման» մասնակիցներին ցույց են տրվել մեր նախընտրական պաստառների էսքիզները, որպեսզի նրանք գնահատեն դրանք։
Հիմա ուշադրություն․ էդ էսքիզների վրա երեւում է մեր քվեաթերթիկի համարը՝ 5: Իսկ մեր քվեաթերթիկի համարը ԿԸՀ նիստում հայտնի է դարձել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մայիսի 3-ին։ Պարզ է, չէ՞․ ապրիլի 29-ին իբր հարցում են արել՝ օգտագործելով մեր քվեաթերթիկի համարով էսքիզային պատկերներ, ինչն այդ պահին չէր կարող լինել, որովհետեւ մենք ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ մեր քվեաթերթիկի թիվը քաշել ենք մայիսի 3-ին։
Ի դեպ, սոցհարցում պատվիրելու մեջ հանցանք էսպես թե էնպես չկա, հարցը մանիպուլյացիան է, որը բացահայտվում է երկու կլիկի օգնությամբ։
Չեմ ուզում հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց սա շատ նման է 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններին, երբ ՔՊ քարոզիչները հոլովակներ էին սարքում, որտեղից ջնջում էին Հայկ Մարությանի պատկերը՝ նրա արածները իրենց վերագրելու համար ու տարածում էին ամենաբարձր մակարդակով։
Էդ սաղ՝ հեչ։ Վերը նված զրպարտագրում նշվում է, թե իբր ինչ-որ ռուսական կազմակերպության փող են տվել, որ մշակի Հայկ Մարությանի նախընտրական PR-ստրատեգիան։ Պատկերացնում եք, չէ՞՝ ինչ-որ մեկը պետք է խորհուրդ տար Մարությանին՝ Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր նկարել։
Կարճ ասած, շատ ափսոսում եմ, որ ռուսական քարոզչական պատերազմի դեմ մեր իշխանավորներն ու նրանց ընկերները պայքարում են նույն ապատեղեկատվական հնարքներով։ Ի դեպ, իրենց էդ չեկիստական замашка-ներով նրանց շատ կսազեր հետեւել Փաշինյանի օրինակին եւ ակնածել Պուտինին, իսկ մեզ՝ հանգիստ թողնել։
Հ․Գ․Իսկ թե ինչու Хроника Кавказа կայքը չի կարող արժանահավատ համարվել, կարող եք կարդալ Factor.am-ի հետաքննությունում (հղումը՝ մեկնաբանության մեջ)»։
Սրան արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով. «Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել է մեր ներկայացուցիչին, միասին ուսումնասիրել են իրենց բռենդավորման վրա աշխատած անձի համակարգիչը, որի արդյունքում պարզ է դարձել, որ բռենդավորումը չի կատարվել է ոչ ռուսաստանյան, ոչ էլ ապօրինի այլ ֆինանսավորմամբ։
Ողջունում եմ «Նոր ՈւԺ»–ի այս համագործակցային մոտեցումը և հստակ ամրագրում, որ այս կուսակցության մասով, այս թեմայի շրջանակներում առաջ քաշած հարցերը պատասխանված են, այլ հարցեր չկան»։
Հակոբ Կարապետյանն էլ նշել է. «Շնորհակալ եմ Դանիելին եւ «Անկախ դիտորդին»՝ համագործակցության համար։ Միշտ լավ է, երբ թյուրիմացությունը շտկվում է։ Հուսով եմ, այս գրառումը կտարածվի նույնքան, որքան իշխանական մեդիայում երեկվանից բազմացող ապատեղեկատվությունը։
Իսկ մի շարք հանրային գործիչներ, որ այս թեմայի առիթով անպարկեշտ զրպարտություններ են տարածել «Նոր ուժ» կուսակցության ու Հայկ Մարությանի հասցեին, ստիպված կլինեն պատասխան տալ դատարանում»։
Source: https://news.am/hy/news/1038809
Armenia
Պարզվել է՝ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության վերաբերյալ արտահոսած տեղեկությունը կեղծ է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։