Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, եթե նման որոշում կայացնի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Այնտեղ [Հայաստանում] խոսում են Եվրոպական միության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են, երկրի ղեկավարներն էլ այդ մասին ասում են, որ այդ բաներն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն գնալ այդ ընտրությանը», - ասել է նա «Ռուսաստան - Իսլամական աշխարհ․ KazanForum» համաժողովի շրջանակում։
«Մենք փորձում ենք գործընկերներին հասցնել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այս համատեքստում։ Դա, ի վերջո, նրանց ընտրությունն է», - հավելել է Օվերչուկը։
Source: https://news.am/hy/news/1035721
Armenia
Օվերչուկ․ եթե Երևանը որոշում կայացնի, ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։