Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։ Ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ՂՀ ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
Երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում:
Source: https://news.am/hy/news/1035769
Armenia
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։