44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3833 մարդ: Մայիսի 15-ին Արմավիրում անցկացված հանրահավաքի ժամանակ այդ մասին հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որն ընդգրկված է երկրում այժմ կառավարող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում։

«Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,- նշել է նա։

Նա հայտնել է նաև անհայտ կորածների մոտավոր թիվը՝ շուրջ 160 մարդ:

Սիմոնյանը ընդդիմությանը մեղադրել է, որ նրանք, իր գնահատմամբ, արհեստականորեն ուռճացնում են զոհվածների թիվը։ «Ինչո՞ւ եք փորձում զոհերի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»,- հարցադրում է արել նա։

Source: https://news.am/hy/news/1035782