Արդեն մի քանի օր է՝ Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 20 փողոցում դիտահորից դուրս թափվող կեղտաջուրը դուրս է թափվում և մոտ 1 կիլոմետրից ավելի ամբողջ տարածքը, դրան հարակից տներն ու բակերը վերածել է հակասանիտարական վիճակի և գգարշահոտության, հաղորդում է Shamshyan.com–ը։ Բնակիչները կայքին հայտնել են, որ տեղեկացրել են «Վեոլիա ջուր» ընկերությանը իրավիճակի մասին, սակայն հստակ պատասխան չեն ստացել, թե երբ են ընկերության մասնագետները ժամանելու ու փողոցը փրկելու գարշահոտից։

Բնակիչների խոսքով, կեղտաջրերը լցվում են տան բակեր, ավտոտնակներ, նկուղներ. «Այս ճանապարհով բազմաթիվ երեխաներ մանկապարտեզ ու դպրոց են գնում։ Պատկերացնո՞ւմ եք երեխաների վիճակը․ մտնում են դպրոց, ուսուցչուհին կարող է մտածել, թե երեխաները առանց լողանալու են եկել։ Թաղապետարանն էլ է տեղյակ։ Թաղապետարանից եկան, նայեցին, էդքանով իրենց գործը համարեցին ավարտված ու գնացին»,–ասել են նրանք։

Source: https://news.am/hy/news/1036322