Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը X սոցիալական ցանցում պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «լավ հեռախոսազրույցի» մասին, երբ նա վերադառնում էր Չինաստանից։
Մերցի խոսքով՝ ինքը և Թրամփը համակարծիք են եղել, որ Իրանը «պետք է հիմա նստի բանակցությունների սեղանի շուրջ»։
«Նա պետք է բացի Հորմուզի նեղուցը։ Չի կարելի թույլ տալ, որ Թեհրանն ունենա միջուկային զենք», - նշել է Գերմանիայի կանցլերը։
Մերցի խոսքով՝ նա նաև քննարկել է Թրամփի հետ Ուկրաինայի խաղաղ կարգավորումը։
Նա հայտնել է, որ դիրքորոշումները համակարգվել են Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովից առաջ։
«ԱՄՆ-ը և Գերմանիան հզոր գործընկերներ են հզոր ՆԱՏՕ-ում», - ավելացրել է Մերցը։
Source: https://news.am/hy/news/1035729
Football
Մերցը պատմել է Թրամփի հետ զրույցի մասին․ «Իրանը պետք է հիմա նստի բանակցությունների սեղանի շուրջ»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։