Կատալոնիայի իրավապահ մարմինները ձերբակալել են իսպանական «Mango» հագուստի ընկերության հիմնադիր Իսահակ Անդիկի որդուն՝ Ջոնաթան Անդիկին։ Նա կասկածվում է հոր սպանության մեջ։ Այս մասին հայտնել է «La Vanguardia» թերթը։
«Կատալոնական ոստիկանությունը ձերբակալել է գործարար և «Mango» ընկերության հիմնադիր Իսահակ Անդիկի որդուն՝ Ջոնաթան Անդիկին։ Նա կասկածվում է հոր սպանության մեջ։ «Mango»-ի հիմնադրի որդուն տեղափոխել են Մարտորելի դատարան, որտեղ նա այժմ ցուցմունք է տալիս»,- ասված է հրապարակման մեջ։
Նրա հայրը մահացել է 2024 թվականին։ Նշվում է, որ ավելի վաղ ձերբակալվածը հերքել է ծնողի մահվան հետ ունեցած կապը՝ պնդելով, թե տեղի է ունեցել դժբախտ պատահար։
Իսահակ Անդիկը մահացել է 2024 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի պրովինցիայի լեռներում՝ 71 տարեկան հասակում։ «El País» թերթի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել էքսկուրսիայի ժամանակ՝ Սալնիտրե քարանձավների մոտակայքում՝ 150 մետր բարձրության վրա։
2026 թվականի մայիսի 17-ին ոստիկանությունը վերսկսել է Անդիկի մահվան գործով հետաքննությունը. գործարարի սպանությունը կապում են միակ վկայի՝ նրա որդու՝ Ջոնաթանի հետ։ Պնդում են, որ հոր և որդու միջև լարվածությունն աճել է, մասնավորապես, «Mango»-ի հիմնադրի մահից մի քանի օր առաջ տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ, որտեղ գործարարը ընկերության վերահսկողությունը զիջել էր գլխավոր տնօրենին, այլ ոչ թե իր որդուն։
Source: https://news.am/hy/news/1036614
Football
Mango ապրանքանիշի հիմնադրի որդուն ձերբակալել են հոր սպանության գործով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։