Մայիսի 14-ին Նյու Դելիում՝ ԲՐԻԿՍ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբաս Արաղչիի հանդիպումը, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից և վստահելի մթնոլորտում քննարկել են բանակցությունների ընթացքը, որի նպատակն է կարգավորել ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած զինված հակամարտությունը Մերձավոր Արևելքում։

Ռուսական կողմից շեշտվել է հրադադարի ռեժիմի և փխրուն զինադադարի պահպանման կարևորությունը, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական ջանքերի ձախողման անթույլատրելիությունը՝ իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով, ինչը ճանապարհ կբացի տարածաշրջանում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման համար»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ կողմերին բարի ծառայություններ մատուցելու փոխընդունելի լուծումների որոնման և իրականացման գործում։

«Դիտարկելով նաև երկկողմ համագործակցության արդիական հարցերը՝ կողմերը հաստատել են երկու բարեկամ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետևողական ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Source: https://news.am/hy/news/1035460