Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ Կուբայի կոմկուսի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ իշխանությունների փորձը չունի իրավական հիմքեր և քաղաքական բնույթ է կրում։

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ նա նշել է, որ դա «քաղաքական ակտ է՝ առանց որևէ իրավական հիմքի», որն ուղղված է, իր բնորոշմամբ, «շինծու գործի» ամրապնդմանը և Կուբայի նկատմամբ ճնշումների արդարացմանը։

Դիաս-Կանելը միաժամանակ ԱՄՆ-ին մեղադրել է 1996 թվականի իրադարձություններին առնչվող փաստերը խեղաթյուրելու մեջ, երբ կուբացի զինվորականները խոցել էին ԱՄՆ-ում կուբացի վտարանդիների ստեղծած հումանիտար կազմակերպության երկու ինքնաթիռ։ Նա ընդգծել է, որ Կուբայի այն ժամանակվա գործողությունները, իր համոզմամբ, համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին և օրինական ինքնապաշտպանություն են եղել։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք էր առաջադրել Ռաուլ Կաստրոյին և գործով անցնող ևս հնգին, ներառյալ՝ սպանության և ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով դավադրության մեղադրանքները՝ 1996 թվականին Hermanos en Rescate կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռների կործանման առնչությամբ։

Source: https://news.am/hy/news/1037059