Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Մեծ Բրիտանիային է ուղարկել իր ազդակները՝ բրիտանական իշխանությունների՝ երրորդ երկրներում ռուսական հում նավթից արտադրված դիզելային և ավիացիոն վառելիքի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու որոշման առնչությամբ։

Չորեքշաբթի երեկոյան իր ուղերձում նա նշել է, որ ուկրաինական կողմն այս հարցով կապի մեջ է եղել Լոնդոնի հետ։

«Դա շատ նուրբ հարց է, լրատվամիջոցներում և քաղաքական գործիչների շրջանում շատ քննարկումներ եղան։ Մենք Լոնդոնին ենք փոխանցել մեր ազդակները և ակնկալում ենք, որ այս շաբաթ երկկողմ մակարդակով ամեն ինչ կքննարկվի»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ պատժամիջոցները, ներառյալ գործընկերների կողմից տնտեսական և քաղաքական սահմանափակումները, իր կարծիքով, պատերազմն ավարտին հասցնելու նպատակով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ամենաարդյունավետ գործիքներից մեկն են։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել էր երրորդ երկրներում ռուսական նավթից արտադրված դիզելային և ավիացիոն վառելիքի ներկրումը՝ օգտվելով պատժամիջոցների ռեժիմի բացառությունից։ Մեծ Բրիտանիայի առևտրային քաղաքականության նախարար Քրիս Բրայանտը հետագայում ներողություն էր խնդրել այդս որոշման համար։

Source: https://news.am/hy/news/1037047