«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն այսօր պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն գրառմանը, թե որտեղից Արման Թաթոյանին գումար գրասենյակների վարձակալության ու պաստառների համար։
«Ի պատասխան ոմանց... Երբ մարդը երկար տարիներ ապրել է բացառապես կենցաղային բնազդների, մանր շահերի ու պատեհապաշտ հաշվարկների տրամաբանությամբ, նրա համար իսկապես դժվար է պատկերացնել, որ գոյություն ունեն նաև այլ հարաբերություններ՝ վստահության, ընկերության, արժեհամակարգի և նվիրումի վրա հիմնված։
Այդ պատճառով էլ նման շրջանակների ներկայացուցիչներին անհասկանալի է, թե ինչպես կարող են ընկերները, հարազատներն ու համախոհները սեփական կամքով, սեփական միջոցներով և հավատով կանգնել այն մարդկանց կողքին, որոնք պայքարի մեջ են մտել ոչ թե աթոռի, այլ պետության ապագայի համար։
Ամեն մարդ աշխարհը չափում է իր պատկերացումներով ու իր կենսակերպի սահմաններում։ Եվ եթե որևէ մեկի քաղաքական ճանապարհը կառուցվել է միայն «կերակրատաշտի» շուրջ պտտվող պատկերացումների վրա, ապա բնական է, որ նա չի կարող հասկանա գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ուժը»,- գրել է Դավիթ Անանյանը։
Source: https://news.am/hy/news/1036124
Football
«Կերակրատաշտի» շուրջ պտտվող պատկերացումների վրա քաղաքական ճանապարհը կառուցած մարդը չի կարող հասկանալ գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ուժը․ Անանյանը՝ Ալեքսանյանին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։