Իտալիայում, Մոդենայի կենտրոնում այսօր կեսօրին մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան Լարգո Պորտա Բոլոնիա հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտների, ապա մխրճվել խանութի ցուցափեղկի մեջ, հայտնել է Il Giornale-ը։

Մոտ տասը մարդ վիրավորվել է, ևս մի քանի հոգի՝ առնվազն չորս մարդ, ծանր վնասվածքներ է ստացել, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության ուղղաթիռներ Բոլոնիայից և Պավուլոյից։ Մեքենայի վարորդը՝ երկրորդ սերնդի երիտասարդ իտալացի (տեղեկացվել է, որ դատվածություն չունեցող, 31-ամյա մարոկկացի է), նույնպես վնասվածքներ է ստացել բախման հետևանքով և վթարից հետո փախել է ոտքով։ Հաղորդվել է, որ փախուստի ընթացքում նա դանակահարել է մի մարդու, որը փորձել է նրան կանգնեցնել։ Կասկածյալը վերջում ձերբակալվել է իրավապահների կողմից։

Մոդենայի կենտրոնում վրաերթի ենթարկված կինը բախման հետևանքով կորցրել է երկու ոտքերը։

Հանցագործը, «ըստ ամենայնի, հյուսիսաֆրիկացի է, գտնվում է ոստիկանության բաժանմունքում և հարցաքննվում է։

Ութ մարդ վնասվածքներ է ստացել՝ չորսը՝ երրորդ աստիճանի ծանրության, երեքը՝ առաջին աստիճանի ծանրության (ավելի թեթև), և մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով։

Պալացցո Կիջիի աղբյուրների տվյալներով՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «խիստ ուշադիր հետևում է իրավիճակին»։

Source: https://news.am/hy/news/1035977