Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտնել է, որ եվրոպական երկրները բախվում են պաշտպանական ապրանքների գների բարձրացման խնդրին, գրել է Bloomberg գործակալությունը։

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում զենքի գները վերջին երկու տարում աճել են ավելի քան 50 տոկոսով, իսկ ՆԱՏՕ դաշնակիցները մեծացնում են ռազմական ծախսերը։

«Գները բարձրանում են»,- շաբաթ օրը Տալլինում Լեննարտ Մերիի անվտանգության համաժողովում լսարանին ասել է Պևկուրը։- Ես մշտապես բանակցություններ եմ վարում իմ երկրի սպառազինության գծով տնօրենի հետ»։

Գործակալության տեղեկացմամբ՝ զենքի գների կտրուկ աճի հետևանքով ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացրել ՆԱՏՕ-ի համար՝ պաշտպանության ծախսերի տեսանկյունից, քանի որ Եվրոպան կանգնել է արագ վերազինվելու անհրաժեշտության առաջ։

Source: https://news.am/hy/news/1035986