ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ալան Էյրը Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ յուրաքանչյուր օր, երբ Հորմուզի նեղուցը մնում է փակ, «տնտեսական հետևանքներն ավելի են խորանում»։

«Այսպիսով, ԱՄՆ-ը ստեղծված իրավիճակից դուրս գալու լավ ելք չունի»,- ասել է Էյրը։

Նրա խոսքով՝ թեև Չինաստանը չի ցանկանում վճարել նեղուցով անցնելու համար, ինչպես առաջարկում է Իրանը, եթե չինական նավերին և բեռներին ջրային ուղով ազատ անցում տրամադրվի, Պեկինն «ավելի քիչ շահագրգռված կլինի հրաժարվելու վճարների գանձման համակարգից»։

«Գործնական տեսանկյունից ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև վերջերս տեղի ունեցած երկկողմ գագաթաժողովը կհանգեցնի Իրանի վրա ճնշման ուժեղացման՝ նպատակ ունենալով հասնել նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատմանը նրա նոր համակարգի միջոցով», - ավելացրել է Էյրը։

Source: https://news.am/hy/news/1035991