ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կհանդիպի Եվրոպայի խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց հորդորի ավելացնել ներդրումները և ընդլայնել սպառազինության արտադրությունը, հայտնել է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդել Եվրոպայի ռազմական ներուժը և ցույց տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ դաշնակիցները պատրաստ են ավելացնել պաշտպանության ծախսերը։
Հանդիպումից առաջ ընկերություններին առաջարկվել է տեղեկատվություն տրամադրել խոշոր ներդրումային նախագծերի և արտադրությունն արագ ընդլայնելու հնարավորությունների մասին, հատկապե՝ հակաօդային պաշտպանության և հեռահար հրթիռների ոլորտում։
Պարբերականի հոդվածում նշվել է, որ ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Rheinmetall, Safran, Airbus, Saab, MBDA և Leonardo ընկերությունների ներկայացուցիչները։
FT-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ եվրոպական սպառազինություն արտադրողները սկսեն ավելի ակտիվ ներդրումներ կատարել՝ չսպասելով նոր խոշորածավալ պետական պայմանագրերի։
Առանցքային թեմաներից մեկը կլինի Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից՝ հեռահար հրթիռների, ՀՕՊ համակարգերի և հետախուզական կարողությունների մասով։ Մասնավորապես, Գերմանիան փորձում է ձեռք բերել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ այն բանից հետո, երբ Պենտագոնը հրաժարվել է Եվրոպայում իր սեփական սպառազինությունը տեղակայելու ծրագրերից։ Պարբերականը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է դաշինքի հուլիսյան գագաթաժողովին Անկարայում ներկայացնել պաշտպանության ծախսերի ավելացման կոնկրետ արդյունքներ։
ՆԱՏՕ գնահատմամբ, եթե եվրոպացի դաշնակիցները հասնեն պաշտպանության վրա ՀՆԱ 5 տոկոսը ծախսելու նպատակին, ապա դա 2035 թվականին, 2024 թվականի համեմատ, կնշանակի տարեկան լրացուցիչ 1 տրիլիոն դոլարի պաշտպանական ծախսեր։
Source: https://news.am/hy/news/1035982
Football
FT․ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կհանդիպի Եվրոպայի խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։