Ուրբաթ օրը Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման անօդաչու սարքի գրոհի հետևանքով զոհվել է իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) սպա, հայտնել են բանակում։

Զոհված սպան 24 տարեկան էր։ Մաոզ Իսրայել Ռեկանատին «Գոլանի» բրիգադի 12-րդ գումարտակի դասակի հրամանատարն էր։

Ռեկանատին դարձավ ՑԱԽԱԼ-ի յոթերորդ զինծառայողը, որը զոհվել է Լիբանանի հարավում հրադադարի սկզբից ի վեր, և 20-րդը՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին ռազմական գործողությունների սրման պահից։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարության համաձայն՝ Ռեկանատին պետք է ամուսնանար մոտ մեկ ամիս հետո։

Source: https://news.am/hy/news/1035990