Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հիշատակի արարողության ժամանակ իր ունեցած ելույթում հայտարարել է Իրանում, Լիբանանում, Գազայում և Սիրիայում իր երկրի հաջողությունների մասին, հայտնում է Epoch-ը:
Կացը նշել է, որ «յուրաքանչյուր ոք, ով պատմական տեսանկյունից կնայի Իսրայել պետության գոյության առաջին տասնամյակներին, կգա հստակ և միանշանակ եզրակացության. Վեցօրյա պատերազմը այդ տասնամյակների ամենակարևոր իրադարձությունն է, որն իր նշանակությամբ զիջում է միայն Անկախության պատերազմին»:
«Այդ պատերազմում Իսրայելի տարած հաղթանակը արմատապես փոխեց Իսրայելի կարգավիճակը, ամբողջ աշխարհին ցույց տվեց Իսրայելի պաշտպանության բանակի հզորությունը և Իսրայել պետության համար բացեց մի շարք հնարավորություններ ու մարտահրավերներ, որոնք ուղեկցում են մեզ մինչ օրս»,- ասել է նա:
Իր ելույթում Կացն անդրադարձել է ներկա պատերազմին, որն սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
««Վերածննդի պատերազմի» բազմաթիվ ձեռքբերումները, արտակարգ հաջողությունները Իրանում, Լիբանանում, Գազայում և Սիրիայում, և, իհարկե, մեր մարտիկների հերոսությունը օդում, ցամաքում և ծովում՝ այս ամենը շատ առումներով հիշեցնում է Վեցօրյա պատերազմը»,- նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Միևնույն ժամանակ, Կացն ընդգծել է, որ Իսրայելի առաքելությունն Իրանում «ավարտված չէ»:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանը չափազանց լուրջ հարվածներ է կրել, հարվածներ, որոնք նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել:
Սակայն մեր առաքելությունն ավարտված չէ: Մենք պետք է կատարենք արշավի խնդիրներն այնպես, որ Իրանն այլևս գոյաբանական սպառնալիք չներկայացնի Իսրայելի, Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի համար շատ սերունդների ընթացքում: Ինչպես նախկինում ասել եմ՝ մենք պատրաստ ենք նրան, որ շուտով մեզ նորից ստիպված կլինի գործել այս նպատակների իրագործումն ապահովելու համար»,- հայտարարել է նա:
Source: https://news.am/hy/news/1035513
Աշխարհ
Իսրայելի առաքելությունն Իրանում ավարտված չէ. Իսրայել Կաց
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։