Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 21-րդ հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների կարևոր երկկողմ հանդիպում, հայտնում է ԻՐՆԱ-ն:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը բանակցություններ է վարել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերիի հետ:
Մոսկվան տրամադրված է Թեհրանի հետ սերտ փոխգործակցության՝ մերձավորարևելյան ճգնաժամի խաղաղ լուծման ուղիներ գտնելու համար՝ հիմնվելով բացառապես միջազգային իրավունքի նորմերի վրա, նշում է լրատվամիջոցը:
Վենեդիկտովն ընդգծել է, որ ներկայիս բարդ պայմաններում Ռուսաստանն ու Իրանը պահպանում են կանոնավոր շփումներ բարձր մակարդակով և ցուցադրում են արտաքին քաղաքականության օրինակելի համակարգում:
ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի նկատմամբ՝ ցավակցություն հայտնելով իրանցի պաշտոնյաների և զինվորական հրամանատարների զոհվելու կապակցությամբ, ընդգծում է իրանական գործակալությունը:
Նշվել է, որ արտաքին սպառնալիքները ոչ միայն չեն թուլացրել Իրանը, այլև նպաստել են երկրի ժողովրդի էլ ավելի մեծ միասնությանը:
Ալի Բաղերին, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը Բիշքեկում, խիստ քննադատության է ենթարկել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը:
«ԱՄՆ գործողությունները միջազգային ասպարեզում ցույց են տալիս, որ նրանք ձգտում են աշխարհը վերածել յուրօրինակ ջունգլիների, որտեղ տեղ չկա օրենքի և կարգուկանոնի համար»,- հայտարարել է Բաղերին:
Source: https://news.am/hy/news/1035498
Աշխարհ
Իրանի և ՌԴ ԱԽ քարտուղարների տեղակալները բանակցություններ են անցկացրել մերձավորարևելյան ճգնաժամի շուրջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։