Իսրայելը բերման է ենթարկել դեպի Գազայի հատվածի ափեր ուղևորվող «Սումուդ գլոբալ նավատորմի» վրա գտնվող 430 պաղեստինամետ ակտիվիստներին։ Մայիսի 20-ին այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

«Եվս մեկ PR նավատորմի առաքելություն մոտեցավ իր ավարտին։ Բոլոր 430 ակտիվիստները տեղափոխվել են իսրայելական նավեր և ուղևորվում են Իսրայել, որտեղ հնարավորություն կունենան հանդիպել իրենց հյուպատոսական ներկայացուցիչների հետ»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի էջում։

Երկրի ԱԳՆ-ի վարկածով՝ նավատորմի կողմից Գազային հումանիտար օգնություն հասցնելու փորձը «ընդամենը PR քայլ էր»՝ ուղղված պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման շահերին։

Source: https://news.am/hy/news/1036887